Տարբեր տարիների սոցիոլոգիական հետազոտությունները նաև ցույց են տվել, որ հաճախ կնոջ և տղամարդու համար սեքսը վերածվում է կռվի դաշտի, որտեղ նրանք պայքարում են իշխանության համար, հաղթում կամ էլ պարտվում:
Սակայն այստեղ պետք է զգուշավոր լինել. դիմացինին զարմացնելուն կամ էլ նվաստացնելուն ուղղված ջանքերը կարող են հանգեցնել հարաբերությունների խանգարման, հատկապես, եթե կողմերից որևէ մեկը հաճույք չի ստանում:


