Այսօր՝ ժամը 00.44-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն–Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշենգյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ էփրկարարների օգնությունը:Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվելէ, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի 25ՕՕ319 պետհամարանիշի և «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ.) 32ԼՏ645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն»մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1951թ. ծնված Մ. Հ.-ն (ծնվ. 1951թ.)մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: