«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նիստի կազմակերպիչների կողմից հրավեր ուղարկվել է, «սակայն տեղեկություն չկա, թե վերջինս կմասնակցի՞ այդ նիստին, թե ոչ: Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով նիստին մասնակցելու է որպես փորձագետ»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: