Մալաթի Սեբաստիա վարչական համայնքի ընդհանուր իրավասության դատարարում դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մալաթիա Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ`Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործողվ հերթական դատական նիստը: Դատարան, ըստ էության ավարտել է ապացույցների հետազոտության փուլը:
Ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան` Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց որպեսզի չեղյալ համարվի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, որոնք իբր կատարվել են միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, այն է` վարույթ իրականացնող մարմինը առանց դատարանի թույլտվության ձեռք է բերել Զատիկյանի, Հակբոյանի եւ գործում ներգրավված այլ անձանց հեռախոսազանգերի վերծանումը: Այդ առնչությամբ դատախազ Մարուքյանը առարկեց միջնորդությունը, նշելով, որ դատական պրակտիկայում նման դեպքեր եղել են եւ գնահատվել են օրենքի շրջանակներոմ: Դատավոր Պետրոսյանը նշեց, որ դատարանի կողմից իր դիրքորշումը կհայտնի դատարանի կողմից կատարվելիք վերջնական ակտում:
Այդ առնչությամբ Երեմ Սարգսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Տիգրան Պետրոսյանի, նշելով, որ դատը ձեւական բնույթ է կրում: Դատավոր Պետրոսյանը հեռացավ, առանց հայտարարելու, որ կներկայանա:
Աղբյուրը`www.yerkir.am: