Թեև սահմանադրորեն Վրաստանի նախագահին է լիազորված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, սակայն, ինչպես ենթադրվում էր, վերջինս որոշում է կայացրել զիջման գնալ և հնարավորություն տալ, որպեսզի վարչապետ Ղարիբաշվիլին իրականացնի նշված գործընթացը: Իսկ պատճառն այն է, որ ԵՄ-ի հետ բանակցությունները վարում էր կառավարությունը և վերջինս էր պատասխանատու ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Իր լիազորությունը վարչապետին փոխանցելու Մարգվելաշվիլիի որոշումը քննադատության առարկա է դարձել վրաց հասարակական և քաղաքական շրջանակներում: Շատերը նախագահի քայլը սխալ են համարոել՝ նշելով, որ Ղարիբաշվիլին իրավասու չէ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու, և դա պետք է անի երկրի առաջնորդը:
Ի դեպ վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 27-ին Բրյուսելում:

Ալիկ Էրոյանց