Ադրբեջանին պատժելու ենք ու շատ կարճ ժամանակում, շուտով դուք բոլորդ կիմանաք այդ մասին: ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գործողություններին, ինչի արդյունքում հրազենային վիրավորումից մահացավ երիտասարդ փոխգնդապետ Գարիկ Բալայանը:
Մովսես Հակոբյանը վերահաստատել է մի քանի օր առաջ իր արած հայտարարությունը, թե որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու են:
«Անպատիժ չի մնա նաեւ փոխգնդապետի մահը: Վստահ եղեք բոլորդ, որ պաշտպանական բանակը անպատիժ չի թողնի, դուք մի քիչ էլ համբերեք, հակառակորդի լրատվությանը հետեւեք, եւ ադրբեջանական լրատվամիջոցները կհաղորդեն, ու կիմանաք»,- նշել է նա:
ԼՂՀ ՊՆ նախարարը ասել է նաեւ, որ թշնամուն պատժելու համար պաշտպանական բանակը պատրաստ է եւ որեւէ խնդիր ու խոչընդոտ չունի: Նկատառմանը, թե Ադրբեջանը ռազմամթերք է շարունակում գնել հարեւան Ռուսաստանից, նախարարը պատասխանել է. «Մենք էլ ամեն ինչ ունենք եւ ոչ մի բանի խնդիր չունենք: Իսկ ամենակարեւորը՝ ունենք կամք եւ վճռականություն»:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: