«Առավոտ» թերթն իր այսօրվա համարում գրում է. Արարատը Հայաստանի այն մարզն է, որտեղ մշտապես տարածքի համար «պատերազմներ» են մղվում։ Տարբեր ժամանակներում այդ պայքարի հակադիր բարիկադներում են եղել տարբեր տրամաչափի պաշտոնյաներ։

Ժամանակին տարածքային իշխանությունը երբեմնի մարզպետ և երբեմնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձեռքին էր։ Սարգսյանը, սակայն, իր մարզային իշխանությունը կորցրեց մարզպետի, այնուհետև ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակները լքելուց հետո։

Որպես կանոն, մարզում իշխողների շարքում կայուն մնայուն է եղել Հովիկ Աբրահամյանի անունը։ Արարատյան տարածքի այս երկու պաշտոնյաների՝ Սարգսյանի և Աբրահամյանի հարաբերությունները գրեթե միշտ եղել են լարված» Այն ժամանակ, երբ մարզպետն էդիկ Բարսեղյանն էր, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Հովիկ Աբրահամյանը մարզպետից պահանջել էր, որ մարզային միջոցառումների ժամանակ կամ իրեն հրավիրի կամ Ալիկ Սարգսյանին։

Մարզպետ Բարսեղյանն առանձնապես հույս չէր փայփայում մարզում թագավոր կարգվելու համար։ Նույնը չի կարելի ասել նրան հաջորդողի՝ ներկայիս բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մասին, որը մարզպետի աշխատասենյակ մտնելուն պես սկսեց «մկանների ցուցադրումը» և սկսեց ազատվել Հովիկ Աբրահամյանի մարդկանցից։

Շուտով Գրիգորյանն ազատվեց պաշտոնից, մարպետ դարձավ Ռուբիկ Աբրահամյանը։ Ազգանունը շփոթեցնող է, և թվում է, թե նա Հովիկ Աբրահամյանի բարեկամն է։ Իրականում նրանք ազգակցական ոչ մի կապ չունեն, բայց բավական մտերիմ են։ Իսկ սա նշանակում է, որ մարզպետ Գրիգորյանի օրոք սասանված Աբրահամյանների մարզային իշխանությունը վերականգնվում է»

Մի բան պարզ է, որ Արարատում հերթական կլանային իշխանափոխություն է»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: