«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկելու է այս տարվա առաջին կիսամյակով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրել երկրորդ կիսամյակի համար նախատեսված գումարների հաշվին:

«Նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ առաջին կիսամյակում հատկացված գումարները արդեն վերջացել են, և անհրաժեշտ է 3.2 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում»,– կարդում ենք թերթի այսօրվա համարում։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: