«Հրապարակ»-ն այսօր գրել է. «Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է անակնկալ մատուցել իր դստեր համադասարանցիներին՝ Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտներին, և հոգացել է ամբողջ դասարանի ավարտական երեկոյի ծախսը: Սակայն 16-17 տարեկան պատանիները, պարզվել է, ավելի թասիբով են, քան մեծահասակները: Նրանք ծանր են տարել այս շռայլությունը՝ համարելով դա վիրավորական իրենց և իրենց ծնողների համար: Նրանց ընտանիքներում լուրջ քննարկումներ են գնացել, և ծնողները դժվարությամբ են հանդարտեցրել երեխաներին»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: