2013թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը`Հովսեփ Մուրադյանը, այսօր՝ մայիսի 29-ին, Կառավարության շենքի մոտ էր եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին 3 պահանջ ներկայացնելու։
«Առաջինը, պահանջում եմ հսկողություն սահմանել որդուս գործով դատական նիստերին, երկրորդ` միջնորդի, որ դատական նիստերն անցկացնեն Սյունիքի մարզի Սիսիան կամ Գորիս քաղաքներում, եւ երրորդ՝ պաշտպանի իմ որդու ապրելու սահմանադրական իրավունքը, որը ոտնահարվել է: Արդար դատավարության միջոցով կվերանա այն անպատժելիության մթնոլորտը, որը տիրում է բանակում» ասել է Հովսեփ Մուրադյանը:
Տեսանյութը ՝ NEWS.am-ի


