Հոլիվուդյան դերասաններ Բրյուս Ուիլիսի և Դենի Մուրի աղջիկը Նյու Յորքի փողոցում մերկ զբոսնել է: Super-ին հղում անելով գրում է LifeNews.ru-ն: 22-ամյա Սկաուտ Ուիլիսը այսկերպ իր բողոքն է արտահայտել Instagram-ի քաղաքականության նկատմամբ:

Աղջկան զայրացրել է այն, որ սոցիալական ցանցում արգելվում է մերկ լուսանկարներ տարածել: Հայտնի դերասանների դուստրն իր բաց լուսանկարներով կիսվել է Twitter սոցկայքում:  «Թույլատրված է Նյու Յորքում, սակայն արգելված` Instagram-ում», - գրել է Սկաուտը: Չնայած բլոգերների արձագանքին, դեռևս հայտնի չէ, թե ինչպես են վերաբերվում իրենց աղջկա արարքին աստղերը: