«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է։ Ձուլարանի աշխատակիցները երեկ մեր թղթակցին ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են։ Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել։ Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին տեղեկություն չեն ունեցել ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը»։
Լուսանկարը՝ Azatutyun.am


