«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած խոսակցություններին, թե պետգույքի և կադաստրի ծառայությունները կմիավորվեն, և նոր սուպեր-նախարարության ղեկավար կդառնա Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչը, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, գրեթե հավանական չէ:

Ըստ նույն աղբյուրների, կադաստրի պետ կդառնա Աժ պատգամավոր Մարտին Սարգսյանը՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, որը ժամանակին Շենգավիթի թաղապետն էր, իսկ հիմա եղբայրն է այդ համայնքի թաղապետը:

Մեզ հետ զրույցում Մարտին Սարգսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կադաստրի պետ դառնալու հնարավորությունը, սակայն հարկ համարեց հավելել. «Ինձ հետ դեռ ոչ մի նման զրույց չի եղել»: Թեև, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս նշանակումն արդեն «թրջել» են»,–գրում է թերթը։