«Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին լուրերին` գրելով. ««Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ ի վերջո արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկություններին: «Այո, նման հանդիպում եղել է»,- ասաց Սողոմոնյանը:
Նա փոխանցեց նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, վերջինիս վարչապետ դառնալուց մի քանի օր անց: Թե ինչ հարցեր են քննարկվել, Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել: «Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ է քննարկվել»»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: