Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռ փակ է: 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի էր ունեցել հողային փլվածք՝ 15-20մ բարձրությամբ։

Հունիսի 2-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից։