Լոս Անջելեսի դատարանը արգելել է ուկրաինացի լրագրող Վիտալի Սերդյուկին մոտենալ Բրեդ Փիթին և մյուս հոլիվուդյան դերասաններին։ Նրան արգելել են ավելի քան 460 մետր մոտենալ հայտիներին, նաև հառու մնալ Անջելինա Ջոլիից և Բրեդ Փիթից։
Մինչ այս YerevanNews-ը հաղորդել էր, որ Ուկրաինացի սկանդալային լրագրող և հեռուստահաղորդավար Վիտալի Սերդյուկը հարվածել է հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի դեմքին, երբ նա ստորագրություններ էր բաժանում «Maleficent» ֆիլմի պրեմիերայից առաջ։ Դերասանը չէր տուժել։
Սերդյուկը դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման, ինչպես նաև նա ստիպված կլինի 20 օր հասարակական աշխատանք իրականացնել։ Բացի այդ, լրագրողը պետք է այցելի հոգեբանական 52 թերապիաների։