ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 31-ին, ժամը 21.00-ին Երևանի Լեփսիուսի և Շովրոյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Օպել Վեկտրա»-ն վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի


