BBC կայքը հաղորդում է՝ չնայած այն հանգամանքին, որ Դոնեցկում դեռևս շարունակվում են ուկրաինական ռազմական ուժերի հատուկ գործողությունները ընդիմադիրների դեմ, և մշտապես ստացվող նորություններին նոր զոհերի և վիրավորվածների մասին, քաղաքը հիմնականում շարունակում է ապրել սովորական կյանքով:
Շարունակում են աշխատել խանութները և ռեստորանները, ինչպես նաև հասարակական տրանսպորտը: Ընդհամենը մի քանի օր առաջ Դոնեցկի կայարանում հնչում էին կրակոցներ, և մահանում էին մարդիկ, իսկ այժմ այստեղ կրկին հոծ բազմություն է, որոնք ապրում են իրենց առօրյա կյանքով:

Կառուցված բարիկադները արդեն համարվում են յուրատեսակ ազգային հուշարձաններ. զենքերն ու զինվորները կարծես թե արդեն ոչ-ոքի չեն զարմացնում: