Երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իսկապես խախտել է էթիկայի կանոնները` վիրավորելով լրագրողներին: Խոսքն անցած տարի դեկտեմբերի միջադեպի մասին է, որի ժամանակ «օրենսդիրը» լրագրողներին առաջարկել էր «սիկտիր» լինել դահլիճից: Շմայսը հայտարարել է, որ «փոշմանելու չունի, թող իրենց ճիշտ պահեին` չստանային»:
«Ի՞նչ է սպասվում վերջինիս` ԱԺ նիստի ժամանակ այս որոշումը կհրապարակվի և կտեղադրվի ԱԺ կայքում: Սարսափելի պատիժ Շմայսի համար»,-գրել է «Հրապարակ»-ը: