«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Մայիսի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը մոտ 117 միլիոն դրամ էր հատկացրել կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին: Գումարները տրվելու էին 2014 թվականի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով՝ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Այս լուրը ոչինչ չի ասում, բացի մի բանից. ճարտարապետության պետական կոմիտեի նախսգահն այն ժամանակ Նարեկ Սարգսյանն էր: Բայց քանի որ դրանից հետո վերջինս քաղաքաշինության նախարար է նշանակվել, որոշել են կոմիտեն միացնել նախարարությանը, որպեսզի Նարեկ Սարգսյանի փողերը «մուֆթա» չկորչեն»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։


