Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեքշաբթի օրը քաղցքեղից մահացել է Կարակաս ռազմական հոսպիտալում: Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Երկրում իջեցրել են պետական դրոշները, իսկ մարդիկ հավաքվում են հոսպիտալի մոտ: Եռօրյա սուգ է հայտարարվել նաև Կուբայում, Էկվադորում, Բոլիվիայում և Արգենտինայում:

Ուգո Չավեսին կթաղեն ուրբաթ օրը, սակայն վայրը դեռ որոշված չի: Չերեքշաբթի օրը նրա դիակը կտեղափոխեն Ռազմական ակադեմիա, որտեղ երեք օր մարդիկ հնարավորություն կունենան հրաժեշտ տալ նախագահին: Թաղման արարողությունը միջազգային առաջնորդների ներկայությամբ տեղի կունենա ուրբաթ օրը: