Դոնեցկի շրջանի հյուսիսային հատվածն ամբողջությամբ ազատագրված է անջատողականների զինված խմբավորումներից: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել են Ուկրաինայի իշխանությունները: Հաղորդվում է, որ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ահաբեկիչներից ամբողջությամբ մաքրվել է Դոնեցկի հյուսիսային հատվածը, վերացվել են ռազմական բազաները: Աղբյուրը փոխանցում է, որ ուկրաինական զինվորականները պլանավորում են հետագայում անջատողականներից ազատագրել կենտրոնական Դոնբասը: