Շքեղ սմարթֆոնների թողարկմամբ մասնագիտացված Vertu ընկերությունը, թողարկել է Signature Touch մոդելը, որը Ռուսաստանում կարժենա ութ հազար եվրո: Vertu Signature Touch սարքը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա հուլիսին:

Թանկարժեք սմարթֆոններ արտադրող ընկերությունը հավատարիմ է մնացել իր ավանդույթներին՝ ստեղծելով սարքեր այնպիսի նյութերից, որոնք ընդգծում են դրանց էլիտարությունը եւ հագեցնելով դրանք համապատասխան բաղադրիչներով: Vertu- մոդելը հավաքված է կաշվե ներդիրով տիտանե կմախքի վրա, իսկ էկրանը ծածկված է ամրությամբ ալմաստի հետ համեմատվող շափյուղե ապակուց, փոխանցում է Lenta.ru-ն: 

Սարքի հիմնական տեսախցիկը ժամանակակից սմարթֆոնների համար ստանդարտ բնութագրիչներ ունի՝ 13 մեգապիքսելանոց մատրիցա եւ կրկնակի լուսադիոդային լուսարձակում: Signature Touch սմարթֆոնում վերադարձել է Vertu Concierge անձնական մենեջերին զանգ կատարելու կոճակը. նախորդ մոդելը զուրկ էր այդ ֆունկցիայից: Ինչպես նաեւ պահպանվում են ֆիրմային ծառայությունները. զվարճալի միջոցառումների Life ցուցակը եւ սմարթֆոնում տվյալների Certainly պաշտպանությունը:

Առավել մանրամասն տեսանյութում: