Վերջերս Ն. Նազարբաևի կատարած հայտարարությունը ապշեցրեց բոլորին: Այս մասին հայտարարություն է արել նաև ՀՀ ներկայիս պատգամավոր և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մասնավորապես Հ. Բագրատյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա իհարկե, Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնո՞ւմ։ Ադրբեջանական day.az-ը և zerkalo-ն ցնծության մեջ են, իբր թե հայերն ահա խոստովանում են՝ Ղարաբաղը Հայաստան չէ։ Պարոնայք, մի՞թե նախորդ գրառումից չհասկացաք, որ ԼՂՀ-ն տնտեսապես Հայաստան է։ Երբ ԱՀԿ էինք մտնում հարցն էլ հենց այն էր, որ քանի որ ԼՂՀ քաղաքական ճակատագիրը դեռ որոշված չէր, ապա մինչ այդ (որոշվելը) Արցախը պետք է առևտուր աներ։ Ադրբեջան, ճամփեքդ բացո՞ւմ ես, որ ԼՂՀ-ն առևտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դո՞ւ։ Պատասխան այո։ Եվ ուրեմն Հայաստանի մաքսային օրենքներով առևտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաևին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։
Ախր ԱՀԿ մտնելիս այսպես է հաղթահարվել ԼՂՀ խնդիրը։ ԱՄՀ-ն ֆինանսավորում է ՀՀ դրամը, որն օգտագործվում է նաև ԼՂՀ-ում։ 1994թ փետրվարին ՀՀ-ն ՀԲ-ից 24 մլն դոլար վարկ է ստանում, երբ պատերազմը Ղարաբաղում շարունակվում էր։ Այդ ի՞նչ արտգործնախարար է Նախագահի կողքին, որ այս ամենը չգիտի։ Իրականում Նազարբաևը հնարավորություն էր տվել Ալիևին հստակ պատասխանելու։ Իսկ դո՞ւք»: