«Հերակլես» արկածային մարտաֆիլմի հեղինակները համացանցում տեղադրել են առաջին պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Բրեթ Ռեթները: Գլխավոր դերում խաղում են Դուեյն Ջոնսոնը, Իրինա Շեյքը, Ջոզեֆ Ֆայնսը, Ջոն Հերթը, Ռուֆուս Սյուելը և այլ աստղեր: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի ամենասեքսուալ կինը առաջին անգամ է հանդես գալիս կինոյում: Իրինան խաղում է Հերակլեսի կնոջ՝ Մեգերայի դերում: