1975թ.-ին այս օրը ծնվել է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին՝ Կալիֆոնիայի Լոս-Անջելես քաղաքում: Նրա հայրն ու մայրը ևս դերասաններ են:Հայրը՝ Ջոն Վոյթը, առավել հայտնի է հոլիվուդում և նոմինացված է եղել օսկարի: Նրա ծնողներն ամուսնալուծվել են 1976թ.-ին:  Երբ Անջելինան վեց տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը ընտանիքի հետ տեղափոխվում են Փալիսադես, Նյու Յորք, սակայն հինգ տարի անց վերադառնում են Լոս Անջելես։ Այդ ժամանակ Ջոլին արդեն որոշել էր, որ դառնալու է դերասանուհի, և սկսում է հաճախել Լի Ստրասբերգի կինոյի ու թատրոնի ինստիտուտ, որտեղ նա սովորում է երկու տարի և մասնակցում մի շարք բեմադրությունների։ 

Ջոլին մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել։ Նա նաև սկսում է օգտագործել տարբեր թմրանյութեր ու 20 տարեկանում արդեն փորձել էր ամեն հասանելի թմրանյութ, այդ թվում՝ հերոին։ Անջելինա Ջոլին հայտնի է հոր՝ Ջոն Վոյտի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքով։ Ջոլին միշտ մեղադրում էր հորը՝ կնոջը դավաճանելու ու ընտանիքը լքելու համար։ Չնայած դրան՝ Ջոլին փորձում էր վերականգնել հարաբերությունները հոր հետ: 

Անջելինա Ջոլին համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմում վիդեոխաղերի հերոսուհի Լարա Քրոֆթի դերը կատարելուց հետո, իսկ ֆիլմի շարունակությունում  նկարահանվելուց հետո հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Հետագայում նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միսթր և միսիս Սմիթ» (2005), «Ծայրահեղ վտանգավոր է» (2008), «Սոլթ» (2010) և «Տուրիստ» (2010), որոնք համաշխարհային վարձույթում վաստակել են համապատասխանաբար $478 միլիոն, $341 միլիոն, $293 միլիոն և $278 միլիոն։ 

Անջելինա Ջոլին ներկայումս ապրում է դերասան Բրեդ Փիթի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։