Ճգնաժամից մինչև Ղրիմի խնդիր, ինչ հարցով ասես, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չեն զանգել: Գրում է The Guardian-ը` հավելելով, որ կանցլերը ոչ բոլոր հարցերի պատասխանն ունի: Աղբյուրը տեղեկացնում է, որ Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բոսբախը գերմանական «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստանախագծի ժամանակ, օգտագործելով զանգ ընկերոջը օգնության տարբերակը, զանգահարել է հենց Մերկելին:

Հարցը վերբերել է Գերմանիայում արտադրված լվացքի մեքենաներին, սակայն երկու անգամ փորձելուց հետո, Մերկելը այդպես էլ չի պատասխանել զանգին: Ի վերջո եթերաժամի ավարտին Մերկելը հաղորդագրություն է գրել` ներեղություն խնդրելով, որ չի կարողացել պատասխանել: