«Առավոտ» թերթն իր այսօրվա համար գրում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի վարած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի առնչությամբ և նրա ստորագրությամբ վավերացված 4 էջից կազմված արձանագրությունը. «Պետական մարմնի կազմած փաստաթղթում, որտեղ աշխատակազմի ղեկավար Կիրակոսյանը նախարարության աշխատակազմին հորդորում է «պահպանել աշխատանքային կարգապահություն, գործընկերներին դիմել պատշաճ կերպով, ունենալ պետական մարմնի աշխատակցին հատուկ համապատասխան տեսք և աշխատանքային օրերին լինել կոստյումով, փողկապով, սափրված», 7-8 ուղղագրական սխալ կա: Փողկապ բառը արձանագրության մեջ գրված է «խ» տառով: Տեքստում մի քանի տեղ կրկնվում է մեկ «ն»-ով գրված կանոններ բառը: Տպավորություն է ստեղծվում, որ արձանագրության հեղինակը տեղյակ չէ, որ հայերենում «ներ» հոգնակիակերտ վերջավորություն գոյություն ունի, և որ բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է «ներ»-ով»,–նշվում է պարբերականում։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։