«Հրապարակ»-ը հիշեցնում է. «Դեռ անցած տարի մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սամվել Ալեքսանյանը Հյուսիսային Իրաք է մեկնել, հանդիպել Իրաքի պաշտոնյաների, քրդական շրջանակների հետ»,- այնուհետև թերթը հավելում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Ալեքսանյանն Իրաքում ոչ միայն բիզնես ծրագրեր ունի, այլև դիվանագիտական: Նրան պատրաստվում են դիվանագիտական կարգավիճակ տալ: ԱԳՆ-ում քննարկվում է այդ հարցը, Իրաքում ՀՀ դեսպան, ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը, ով Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդիրների պատճառով նեղված է ՀՀ իշխանություններից, կհեռանա պաշտոնից, և նրա տեղը կզբաղեցնի Սամվել Լիմինդրովիչը»,–գրում է թերթը։