Այսօր կայանալու է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը, որը կհանձնեն շուրջ 8000 դիմորդ: ՀՀ Կրթության և գիտության նախախախ՝ Ա. Աշոտյանը, ժամանեց Երևանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն: Նա  ներկա եղավ քննության թեստերի բացմանը, զրուցեց դիմորդների ու ուսանողների հետ:

Նախարարը խորհուրդ տվեց դիմորդներին չհուզվել նաև հարցրեց, թե ինչ խնդիրներ են տեսնում դիմորդները քննությունների հետ կապված: Այս հարցին ուսանողներից մեկը պատասխանեց, որ, ըստ նրա, հայոց լեզվի և գրականության քննությունը չպետք է լինի թեստի տեսքով: 

Եվս մեկ խնդիր պարզաբանեցին դիմորների ծնողները: Նրանք հայտնեցին, որ անգամ ավագ դպրոցի գոյության պարագայում, իրենք ստիպված են իրենց երեխաներին տալ պարապելու: Խնդիր է հանդիսանում նաև այն, որ մարզերում կան շատ ուսանողներ, որոնք չպարապելով հանդերձ ստանում են բարձր գնահատականներ: 

Հաջողություն մաղթենք բոլոր ուսանողներին: