Ռուս մոդել Նատալիա Վոդյանովան ցուցադրել է իր նորածին որդուն՝ Մաքսին, ով ընտանիքի չորրորդ երեխան է: 32-ամյա մոդելը որոշել է անսովոր եղանակով շնորհավորել իր սիրելիի՝ ֆրանսիացի գործարար Անտուան Առնոյի ծննդյան տարեդարձը։ Նատալիան Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ որում մոդելը ամբողջովին մերկ է, իսկ կրծքին` նորածին որդին: Լուսանկարի հեղինակը Պաոլո Ռովերսին է, ով նախկինում արդեն աշխատել է մոդելի հետ:
«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս՝ իմ, Պաուլոյի եւ Մաքսիմի կողմից։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է Նատալիան։
LVMH ընկերության սեփականատեր Անտուան Առնոն մայիսի 5-ին նշեց իր 37-րդ տարեդարձը։ Մինչ այդ Նատալյան չէր հրապարակել որդու լուսանկարը։
Նշենք, որ Նատալյան եւս երեք երեխա ունի առաջին ամուսնունց՝ Ջասթին Փորթմանից, որի հետ ապրել է 10 տարի։ Առնոն եւ Վոդյանովան մինչ նրանց ամուսնալուծվելն են հանդիպել, սակայն հարաբերությունները զարգացել են միայն Նատալիայի բաժանվելուց հետո։
Երբ նրանք միացան եւ սկեցին ապրել Փարիզում, Նատալիան խոստովանեց, որ ցանկանում է Անտուանին երեխա պարգեւել,- գրում է elle.ru-ն: