Մոսկվայի դումայի համանախագահ Վլադիմիր Պլատոնովը աջակցել է կոմինիստների առաջարկին` Մոսկվայի փողոցներից մեկը անվանել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի պատվին: Գրում է Газета-ն:

Համանախագահի խոսքերով` առավոտյան նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսին, որը Վենեսուելայի զարգացման համար շատ բան է արել:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Չավեսի և Վենեսուելայի հետ: Մենք փոխանակվել ենք խորհրդարանական պատվիրակություններով: Չավեսն արժանի է, որ իր անունով Մոսկվայում փողոց անվանեն: Դա իմ անձնական կարծիքն է»,- ասել է համանախագահը:

Այժմ քննարկում են Մոսկվայում Չավեսի անունով փողոց անվանելու առաջարկը: