«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլի հետ զրուցել ենք վերջին շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված մթնոլորտի մասին։  

- Տիկին Փոլ, որոշ փորձագետներ հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում վերջին օրերին եղած լարվածությունը սրվում է Ուկրաինայում և Սիրիայում ընթացող գործընթացներին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնին բավական զգայուն խնդիր է: Այս համատեքստում պատերազմի վերսկսում տեսնո՞ւմ եք: 

- Ուկրաինայի կոնֆլիկտը վատթարացնում է տարածաշրջանում եղած առանց այդ էլ լարված մթնոլորտը, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանը դրանից նյարդայնանում են, այսինքն, այն դերը, որը խաղում է ՌԴ-ն, այս հարցում նյարդայնացնող է: Ռուսաստանը, օգտագործելով իր կապերը, ուրիշներին դարձնում է ավելի նյարդային: Բացի սա, բոլորին հայտնի է, որ եթե խաղաղ գործընթացը սառեցվում է, երբ երկու երկրների նախագահները չեն հանդիպում, սահմանում իրավիճակը շատ ավելի դժվար է դառնում, և հրադադարի խախտումները հաճախակիանում են: 

- Տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում է փորձում լուծել հակամարտությանը և դա անելու է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Հայաստանին և Ադրբեջանին նույն միություն մտցնելը հնարավո՞ր է խնդրի լուծում լինել: 

- Համաձայն եմ, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին միավորել իր նպատակներին հասնելու համար: Բանը նրանում է, որ Ռուսաստանը ոչ պատերազմ է ուզում. ոչ էլ խաղաղություն, քանի որ այսօրվա վիճակը օգտակար է իր համար: Հնարավոր է Ռուսաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ լարվածությունը բարձրանում է այն աստիճանի, որ Կրեմլի գործոնը դառնում է «միջազգային խաղաղապահական»։  

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։