Արևմտյան լրատվամջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Նորմանդիայում համաշխարհային առաջնորդների պահվածքն ու միմիկան:

Հիշեցնենք, 70 տարի առաջ այս նույն օրը` հունիսի 7-ին, անգլո-ամերիկյան զորքերը ափհանվեցին Նորմանդիայում, այս կապակցությամբ այսօր տոնակատարություն էր տեղի ունեցել, որին մասնակցում էին նաև գերտերությունների ղեկավարները: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է ղեկավարների միմիկաներն ու պահվածքը, դրանք հատկապես կարևոր են ուկրաինական ճգնաժամից հետո:

Օրինակ` BBC-ն ընթերցողի ուշադրությունն է սևեռում ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի պահվածքի վրա: Լուսանկարներից մեկում ակնհայտ երևում է, թե ինչ անտարբերությամբ է նա կանգնած, երբ մյուսները փորձում են օգնել Անգլիայի թագուհուն: