Պակիստանյան «Թալիբան»-ը իր պատասխանատվություն է ստանձնել Կարաչի քաղաքի օդանավակայանի վրա հարձակման համար: 

Ինչպես հաղորդում է BBC-ին՝ իշխանության հայտարարությունից այն մասին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, օդանավակայանում որոշ ժամանակ անց կրկին կրակոցներ են հնչել: 

Հաղորդվում է նաև ևս երկու պայթյունի մասին: Զինվորականները օդանավակայան են ուղարկել լրացուցիչ օգնություն: Հիշեցնենք նաև, որ այս գործողությունների արդյունքում մահացել է 23 մարդ, ընդ որում 10-ը հարձակվող: 

Հարձակման նպատակն են հանդիսացել օդանավարանը և հին տերմինալը, որը օգտագործվում է օդային բեռնափոխադրումների և VIP թռիչքների սպասարկման համար: Հարձակվողները ռմբակոծել են տերմինալը և կրակ բացել օդանավակայանի անվտանգության աշխատակիցների վրա: 

Ավելի վաղ պակիսատանական «թալիբան» խմբավորումը նմանատիպ հարձակումներ էր կազմակերպել նաև ռազմածովային ու ավիացիոն բազաների վրա: