Այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ՀՀ հասարակությունը չի վստահում գործարար նախարարներին նոր կառավարությունում: Ըստ նրա՝ նոր կառավարությունը առաջնորդվում է միայն սեփական ֆինանսական շահերով, դրա համար էլ հասարակությունը չի վստահում նրանց: Մասնավորապես ՀԱԿ խմբակցության քարտուղարը ասել է.
«Մարդիկ մտածում են՝ ինչու ես պետք է հարկեր վճարեմ այս կառավարությանը, եթե այդ փողերով կառավարությունը պետք է լուծի սեփական հարստացման հարցը»:
Նա նաև հավելել է, որ այդ անվստահությունը փոխանցվում է նաև օտարերկրյա ներդրողներին, ինչի արդյունքում նրանք դադարել են ՀՀ-ն համարել վստահելի երկիր:
Եվ հետևաբար ակնհայտ է դառնում այն, որ նվազում են ներդրումները Հայաստանում, որի հետևանքներն էլ շատ աղետալի են: