Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ կքննարկվի ՀՀԿ ավագանու 195 հոգուց բաղկացած ցուցակը: Կհաստատվի, թե ոչ, թերթի աղբյուրները դժվարացել են ասել` դեռ ժամանակ ունեն: Ժամկետը մարտի 11-21-ն է: Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ում այս առնչությամբ երեկ մեծ աժիոտաժ էր: Բոլորը զբաղված էին լոբբինգով: Նախորդ ԳՄ-ի ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով ծերակույտին, ասել էր` Երևանի քաղաքապետի հարցում փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում, հարցը դրել էր քվեարկության, բոլորը, այդ թվում և Գագիկ Բեգլարյանը, ձեռք էին բարձրացրել: Ապա Սերժ Սարգսյանն ասել էր, որ ավագանու ցուցակի հետ կապված բոլոր առաջարկները պետք է ներկայացնել Տարոնին: Ովքեր են ցուցակում, ՀՀԿ-ում առայժմ չեն բարձրաձայնում, թերթին հաջողվել է ճշտել, որ 1-5 համարների մեջ Բեգլարյանը չկա: