«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քրեական աշխարհը խառնվել է իրար: Օշականցի Գևորիկին ծեծի ենթարկելու փաստը խռովել է նրա շրջապատին, որոնք ձեռնամուխ են եղել վրեժ լուծել:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկն ու Քանաքեռցի Տույը՝ Արթուրը, ծեծել էին Օշականցի Գևորիկին, նկարահանել այդ ծեծը՝ այդպիսով փորձելով գահընկեց անել նրան «գողի» տիտղոսից:
Ու այս խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի հարթվում, քանի որ «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը «կրիշ է կանգնել» Երրորդմասցի Լյովիկին ու Տույին և չի թողնում, որ նրանք գնան և պատասխան ապտակ ստանան Օշականցի Գևորիկի կողմից:
Ու այն, որ այսօր քրեական աշխարհում ամեն ինչ խաղաղ չէ, դրա մեղավորը հենց Գագիկ Բեգլարյանն է, ով հանձն է առել կարգավորել խնդիրը, սակայն չի կարողանում»:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: