Ինչպես տեղեկացնում է Regnum գործակալությունը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա հարձակվել են հայկական զորքերը:
«Այս պահին մարտ է ընթանում, Լակաթաղ ավանի բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից»,- Regnum-ի թղթակցին հայտնել է տեղի բնակիչ Այնուր Սերկերովը: Ականատեսի խոսքերով, ադրբեջանական բանակի կողմից կորուստներ կան:
Ավելի ուշ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լուրը: