Շտեմարանների միջոցով որոշ մարդիկ գումարներ են վաստակում, որովհետև փոփոխությունները աննշան են, բայց դրանք պարբերաբար վերահրատարակվում են: Ավելի ճիշտ կլիներ, որ դրանք տեղադրվեին համացանցում, եթե, իհարկե, այդ գրքերը միտված են միայն օգնելու աշակերտին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմաը նշեց հայոց լեզվի մասնագետներից՝ Սուսաննա Աբազյանը:

Երկու բանախոսներն էլ միակարծիք են մեկ հարցում՝ «Շտեմարններն այլեւս գիտելիք չեն տալիս, մանավանդ երբ թեստերում սխալները շատ են ու անընդունելի»-նշում էԲեատրիչե Ստեփանյանը :

Ըստ նրա շտեմարաններում հարցադրումները եւս սխալ են՝ «Ինչո՞ւ պետք է երեխան փորձի գտնել սխալ պատասխանը: Կամ օրինակ՝ պահանջվում է տրված բառերից առանձնացնել ածականներն ու գոյականները, բայց կան բառեր, որոնք առանց նախադասության մեջ դիտարկելու դժվար է որոշել՝ ինչ խոսքի մաս է: Օրինակ՝ աշխատավոր բառը, որը կարող է և՛ ածական լինել, և՛ գոյական: Սա արդեն նենգություն է»- նշում է տիկին Ստեփանյանը: