Հանրապետության տարածքում հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ: Քամին հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Հայտնում են Հայպետհիդրոմետից: Աղբյուրը հավելում է, որ Երևանում հունիսի 13-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Լուսանկարը` Armenianow.com


