«Երևանում, հնարավոր է, նոր հանցավոր խումբ է հայտնվել, որը զբաղվում է հիմնականում Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակները գողանալով:

«Հժ»-ն ահազանգ է ստացել, որ վերջին ժամանակներս մայրաքաղաքում տասնյակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներից լուսարձակները գիշերները անհետանում են:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գողությունները կատարվում են հիմնականում լուսադեմին, ժամը 4-5-ի միջակայքում:

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Ավտոհաուս» ընկերության աշխատակիցները, ըստ էության, հաստատել են ահազանգը: Նրանցից մեկն ասել է, որ Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակների պահանջարկը շատացել է, մասնավորապես մեկ շաբաթվա մեջ 5-6 քաղաքացիներ զանգահարում են, գին հարցնում, սակայն դեռ պատվերներ չկան:

«Շատ ցավալի իրավիճակ է: Բայց մենակ լուսարձակ չեն գողանում, հայելի, հետևի լուսարձակ, ապակի»,- հայտնել է աշխատակիցը:

Նշված մոդելի մեքենայի լուսարձակների գինը այս ընկերությունում քսենոնի դեպքում 2 միլիոն 600 հազար դրամ է (զույգը), իսկ առանց քսենոնի 700-ից 770 հազար դրամ»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։