Նախագահ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Իրաքին ցանկացած օգնություն տրամադրելու հնարավորություն, այդ թվում նաև ուղղակի ռազմական միջամտությունը: Ավստրալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Բ. Օբաման հայտարարել է. «Մենք հետաքրքրված ենք նրանում, որ Ջիհադականները մշտական հիմունքներով չհաստատվեն Սիրիայում և Իրաքում»:
Նրա խոսքերով Իրաքը այժմ լրացուցիչ աջակցության կարիք ունի ԱՄՆ կառավարության կողմից: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ նախագահը հավանական է համարում օդային հարձակումների իրականացումը: Ինչպես հայտնում է BBC-ն, Օբաման անհանգստացած է Իրաքում գործողությունների զարգացումից, որտեղ այս շաբաթ էքստրեմիստական խմբավորումները գրավել են Մոսուլ քաղաքը, իսկ այնուհետև հարձակվել են Տիկրիտի վրա: