Դեռևս մարտ ամսին Մալազիական «անհայտացած Բոյինգ»-ի ուղևորները սկսել են ստանալ նախնական փոխհատուցվող գումարները՝ 50 000$-ի չափով: Արդեն իսկ Մալազիայից 4 և Չինաստանից 1 ընտանիք ստացել են գումարը, իսկ ապահովագրական ընկերությունը դիտարկում է ևս 40 ընտանիքի հայտերը: 

Բոլոր 239 ուղևորների հարազատները հավակնում են $175 հազ. փոխհատուցման: 

Ինչպես հայտնում է BBC-ն՝ Մալազիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իշիանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել ինքնաթիռի կործանման մասին.

«Մենք կխոսենք ամբողջական փոխհատուցման մասին, միայն այն ժամանակ, երբ MH370 չվերթի կործանման հարցը փակվի»: 

Սակայն ուղևորների հարազատների մեծ մասը չի ցանկանում ընդունել այն փաստը, որ իրենց հարազատներն այևս չկան և փորձում են պայքարել նրանց գտնելու համար: Մասնավորապես նրանցից մի քանիսը համախմբելով կազմակերպել էին դրամահավաք, որի արդյունքում հավաքված միջոցները կուղղվեն ինքնաթիռի մասին տեղեկատվություն ձեռք բերելուն: Նրանք նաև հայտնում են, որ շատ կարևոր մանրամասներ դեռևս անհայտ են: