Մի խումբ գիտնականներ՝ Նոր Զելանդիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ավստրալիայից, վերջերս իրականացրեցին մի մեծ հետազոտություն, որի արդյունքում բացահատվեց «fast food»-ի ազդեցությունը մարդու օրգանիզմի և իմունիտետի վրա:
Սա ամենամասշտաբային հետազոտությունն էր, որին մասնակցում էին գրեթե 2 մլն երեխա, աշխարհի 100 երկրներից: Այս հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ այն երեխաները, որոնք սնվել էին «fast food»-ով շաբաթական 3 անգամից շատ, ավելի հակված էին տարբեր տեսակի հիվանդությունների ձեռքբերման, քան մյուսները: Նրանց լյարդը և սրտանոթային համակարգը աշխատում էին նորմայից բավական շեղվածությամբ:
Այսպիսի սննդի վնասակարությունը պայմանավորված է դրանց հագեցվածությամբ ճարպային թթուներով, տարբեր շաքարներով և ճարպերով, որոնք անկասկած վնաս են մարդկային օրգանիզմին:
Եվս մեկ այսպիսի հետազոտություն է իրակացրել ամերիկացի Մորգան Սպերլոկը: Նա որոշեց անցկացնել փորձարկում, որը կպատասխաներ այն հարցին, թե «ի՞նչ կպատահի սովորական մարդու օրգանիզմին, եթե նա մեկ ամիս սնվի ՄԻԱՅՆ Mcdonald's-ում»: Փորձին մասնակցում էր հենց ինքը՝ Մորգանը, և նրան հետևում էին բժիշկների մի ամբողջ խումբ: Արդյունքում այս ամենի մասին նկարահանվեց ֆիլմ՝ «Կրկնակի բաժին» անվանվամբ:
Ահա թե ինչ պատահեց մեկ ամիս հետո նրա օրգանիզմի հետ.

• Նա գիրացավ 11 կգ,
• Նրա լյարդը անմխիթար վիճակում էր,
• 2 անգամ մեծացավ սրտի կաթվածի հավանականությունը,
• Շաքարի և խոլեստերինի քանակը նրա օրգանիզմում չափազանց բարձր էր,
• Սկսեց զարգանալ սեռական դիսֆունկցիա և ֆիզիկական թուլություն
Եվ այս ամենը չի վերաբերում միայն Mcdonald's-ին: Սրանք «fast food» կոնցեպցիային պատկանող բոլոր ընկերությունների արտադրանքի հետևանքներն են: Այնպիսի մագնատներ, ինչպիսին են՝ KFC, Pizza Hut, Tashir Pizzan և Հայաստանում աշխույժ գործունեություն ծավալած այլ ընկերությունները միայն վնասում և թունավորում են բնակչությանը: Մարդի´կ, մտածեք ձեր և ձեր երեխաների մասին: Մի´ հաճախեք նման վայրեր, մի´ սնվեք նման աղբով:
Հիշեցնեմ նաև, որ «Տաշիր խումբը» ակտիվ բանակցություններ էր տանում Mcdonald's ընկերության հետ, այն Հայաստան բերելու համար: Մեզ Mcdonald's պետք չէ, մի´ բերեք այն մեզ մոտ:
Առաջարկում եմ նաև դիտել ֆիլմից մի փոքր հատված, որը էլ ավելի կհամոզի Ձեզ այս ամենի ճշտության մեջ:


