Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված զորամասերից մեկում, ադրբեջանական կողմի հավաստմամբ «հայկական կողմի արձակած» գնդակից, սպանվել է զինված ուժերի զինծառայող, Սամանդար Ֆազիլ օղլու Քերիմովը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ չեն փոխանցվում։