Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Դեշչիցան հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Փոխանցվում է, որ դեպքը գրանցվել է Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: 

«Ես չեմ ասել, թե դեմ եմ ձեր բողոքին, հակառակը ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին և վանկարկել. «Ռուսաստան, դու՛րս Ուկրաինայից», - ասել է Դեշչիցան, որից հետո ՌԴ նախագահ Պուտինին հասցեին հայհոյանքներ ուղղել: 
 
Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ պաշտոնական Մոսկվան վրդովմունք է արտահայտել Ուկրաինայի արտգործնախարարի պահվածքի վերաբերյալ՝ պահանջելով պաշտոնանկ անել նրան:

Կարդացեք նաև՝ Զայրացած ուկրաինացիները ավիրել են Ռուսաստանի դեսպանատունը