CNN Turk պարբերականի փոխանցմամբ  Ստամբուլում  Հայաստանի քաղաքացի է սպանվել:

Պարբերկանաը գրում է՝,  «երկու խմբի միջև ի հայտ եկած վեճի արդյունքում Հայաստանի 36-ամյա քաղաքացի Համբարձում Հարությունյանը մահացու դանակահարվել է, իսկ նրա որդին' 11 ամյա Գառնիկը, և նրանց ընկերը' 30-ամյա Մարտինը, ում ազգանունը հայտնի չէ, վիրավորվել են»:

Ըստ նույն աղբյուրի միջադեպից հետո Գառնիկն ու Մարտինը դեպքի վայրից հեռացել են, սակայն Ֆաթիհի շրջանի անվտանգության վարչությունը նրանց արյան հետքերով կարողացել է գտնել վիրավորներին: Մարտինն անվտանգության աշխատակիցներին հայտնել է, որ երեք անհայտ անձ իրենց դանակահարել և փախել են: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն: