Չինական Հունան նահանգի իշխանությունները փակել են տեղական քիմիական գործարանը, այն բանից հետո, երբ ավելի քան 300 երեխաների մոտ ախտորոշել են «ծանր մետաղներով թունավորում»:
Տեղական բնապահպանական կառույցները երկար ժամանակ հերքում էին կապը՝ երեխաների հիվանդության և գործարանի արտանետումների հետ: Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ երեխաները հնարավոր է թունավորված լինեն կապարով նրանց մատիտ ծամծմելու սովորության պատճառով, որոնք պարունակում են կապար: Ինչպես տեղականում ենք BBC-ից՝ պաշտոնյան նաև հայտարարել է, որ իբրև թե սա հանգեցրել է արյան անալիզների շեղումների:
Վերջին տարիներին չինացիները սկսեցին հասկանալ, որ տնտեսական աճի նմանտիպ տեմպերը իրենց հետ բերում են ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքների, մասնավորապես մեծ ծավալներով կեղտոտվում է շրջակա միջավայրը: