Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխաիլ Շումախերը դուրս է եկել կոմայից և այժմ տեղափոխվել է վերականգնողական կենտրոն: Սրա մասին հայտարարություն է արել մարզիկի մենեջեր՝ Սաբինու Կեմը: Նա մասնավորապես ասել է.
«Միխաիլը արդեն լքել է CHU Grenoble հիվանդանոցը, որպեսզի վերականգնման երկար պրոցեսը շարունակի այլ վայրում: Նա արդեն կոմայի մեջ չէ»: Նրա խոսքերով Շումախերի հարազատները շնորհակալություն են հայտնել բոլոր բժիշկներին ու ամբողջ անձնակազմին, իրենց հոգատարության ու օգնության համար, ինչպես նաև փրկարարներին, որոնք աշխատել են դեպքի վայրում: Կեմը նաև ասել է.
«Ընտանիքի երախտագիտությունը նաև վերաբերվում է, բոլոր մարդկանց, ովքեր այդքան լավ մաղթանքներ են գրել Միխաիլին: Դուք նրան շատ օգնեցիք: Ապագայի համար մենք ակնկալում ենք փոխըմբռնում, քանի որ վերականգնման հետագա ընթացքը կանցնի առանց հասարակության մասնակցության»:
Հիշեցնենք, որ հանրաճանաչ այս մարզիկը ստացել էր գլխի ծանր վնասվածք 2013թ.-ին լեռնային դահուկներով սահելու ժամանակ: Այդ ժամանակից նա գտնվում էր արհեստական կոմայի մեջ: Նա այժմ 45 տարեկան է և հիվանդանոցում է անցկացրել 6.5 ամիս